«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

«ՈՍԿԵ ԳՄԲԵԹԻՑ ՀՈՐԴՈՒՄ ԷՐ ՄԵՂԵԴԻՆ ԵՐԳԵՀՈՆԻ»

«ՈՍԿԵ ԳՄԲԵԹԻՑ ՀՈՐԴՈՒՄ ԷՐ ՄԵՂԵԴԻՆ ԵՐԳԵՀՈՆԻ»
06.03.2012 | 00:00

Օրերս Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացավ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի մեներգչուհի ԻՐԻՆԱ ԶԱՔՅԱՆԻ մենահամերգը` երգեհոնահար Թերեզա Ոսկանյանի նվագակցությամբ: «Ողջույն քեզ, Մարիամ» խորագիրը կրող համերգաշարում հնչեցին Բախ-Գունոյի, Վերդիի, Տոստիի, Լյուցցիի և մյուսների հեղինակած «Ավե Մարիաները»:
«Ավե Մարիա» երգատեսակը ստեղծվել է միջնադարում. 16-րդ դարի իտալացի և ֆրանսիացի կոմպոզիտորները մշակել և յուրովի են ներկայացրել Տիրամորը նվիրված օրհներգությունները:
«Տիրամոր կերպարին անդրադարձել են բազմաթիվ երգահաններ, առայսօր ստեղծվում ու կատարվում են նոր հետաքրքիր ստեղծագործություններ,- ասվեց համերգի սկզբում:- Հայ իրականության մեջ իրենց բանաստեղծական ու երաժշտական տաղանդով փայլել են Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթևը, Մովսես Խորենացին, Անանիա Շիրակացին, Հովհան Օձնեցին, Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին»:
Համերգային ծրագիրը եզրափակեց Ֆրանց Շուբերտի հանրահայտ «Ավե Մարիան»:
Նշենք, որ կամերային երաժշտության տանը Իրինա Զաքյանի կատարմամբ առաջին անգամ հնչեց անվանի կոմպոզիտոր Տիգրան Չուխաջյանի «Ավե Մարիան», որի տեքստը լատիներեն է: Երաժշտագետների վկայությամբ` այն այնքան հաճախ չի հնչել բեմահարթակներում, ինչքան արևմտաեվրոպացի կոմպոզիտորների «Ավե Մարիան», և ծանոթ չէ երաժշտասեր հանրությանը: Իրինա Զաքյանի վկայությամբ` հայ դասականներից միայն Չուխաջյանն է անդրադարձել «Ավե Մարիա» երգատեսակին:
Նշենք, որ արտասահմանյան շրջագայությունից վերջերս վերադարձած երգչուհին մասնակցել է նաև Բեռլինում կայացած Վերդիի «Ռեքվիեմի» բեմականացմանը: Համերգից հետո, մեզ հետ ունեցած զրույցում, նա տեղեկացրեց, որ ապրիլին Արցախի պետական կամերային նվագախմբի (ղեկավար` Գևորգ Մուրադյան) հետ հանդես է գալու հոգևոր երաժշտության ծրագրով` ի ոգեկոչում Ցեղասպանության զոհերի։ Իսկ մայիսին, ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ, Հայաստանում առաջին անգամ կներկայացվի Պուչինիի «Տուրանդոտ» օպերան, և Իրինա Զաքյանը հանդես կգա Լիուի դերերգով:
Երգչուհին համաձայն է այն դիտարկմանը, որ բոլոր երկրներում փոփ երաժշտությունն ավելի մեծ լսարան ունի, սակայն նա ընդգծում է, որ դասականն էլ ունի իր լսարանը: «Եվ ես այն փոքր չեմ համարում: Դասական համերգների ժամանակ «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահն ու օպերային թատրոնի դահլիճը լեփ-լեցուն են: Նույնը կարող եմ ասել համաշխարհային մեծ բեմերի մասին»,- ասաց երգչուհին:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1726

Մեկնաբանություններ